«Թոփ մոդել ԱՊՀ 2017» մրցույթի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչը (ֆոտո/վիդեո)

23:47   10 դեկտեմբերի, 2017

Այսօր` դեկտեմբերի 10-ին, Երեւանում կայացավ «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթը, որի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ` 17-ամյա Յանա Ռուբցովան:

Մրցույթին մասնակցում էին 9 երկրներից ժամանած 21 մոդելներ, որոնք ժյուրիին ներկայացան 4 կերպարներով` կոկտեյլային եւ երեկոյան զգեստներով, լողազգեստով եւ մուշտակով, ինչպես նաեւ հայ դիզայներների հեղինակած հագուստներով:

Հայաստանը մրցույթում ներկայացրեցին երեք մասնակից` Սեդա Սարգսյանը, Սրբուհի Ավանեսյանն ու Մարտա Բաղդասարյանը, որոնցից յուրաքանչյուրն արժանացավ մրցանակների: Այսպես օրինակ` «Միսս ոճ» անվանակարգում հաղթեց Մարտա Բաղդասարյանը, Սեդա Սարգսյանը ճանաչվեց «Նոր դեմք», իսկ Սրբուհի Ավանեսյանն արժանացավ երկրորդ մրցանակին: 

Մասնակից երկրների ցանկում էին Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Էստոնիան, Ուկրաինան, Վրաստանը, Ղրղզստանը եւ Բելառուսը:

Միջոցառմանը ներկա էին «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն ու «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր Շուշան Երիցյանը, որն էլ հայտարարեց մրցույթի հաղթողի անունը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE