Shine&Food. Մայրիկիս պատրաստած համեղ բորշչի դիետիկ այլընտրանքը

10:32   11 դեկտեմբերի, 2017

Մայրիկս շատ համեղ մսով բորշչ է պատրաստում. իմ ամենասիրելի ապուրն է: Բայց երբ պարզեցի, թե որքան կալորիաներ է այն պարունակում, որոշեցի դրան դիետիկ այլընտրանք փնտրել:

Շուրջ 300 կկալ պարունակող բորշչի փոխարեն այսօր կպատրաստեմ 3 անգամ քիչ կալորիականություն ունեցողը: Բաղադրատոմսերի միջեւ էական տարբերություն կա: Կարո՞ղ եմ, արդյոք, համարել, որ մայրիկիս պատրաստած բորշչի այլընտրանքը գտել եմ. կիմանաք՝ դիտելով Shine&Food-ի այս թողարկումը:

Շարունակեք ուղարկել ձեր բաղադրատոմսերն ու նիհարելու գաղտնիքներն իմ ֆեյբուքյան էջին` Shine&Food, եւ գուցե հաջորդ հաղորդման ընթացքում ես պատրաստեմ հենց ձեր բաղադրատոմսով:

Անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE