«Ամենահամեղ խորովածը Հայաստանում է». Եվա Ռիվասը Երեւան է ժամանել

13:32   11 դեկտեմբերի, 2017

Եվա Ռիվասը, որը մշտական բնակություն է հաստատել ՌԴ-ում՝ Ռոստովում, ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ի էջից, որտեղ նա Երեւանից լուսանկարներ է հրապարակել.

Եվան շրջել է Երեւանի փողոցներով, այցելել ժամանցի վայրեր եւ, իհարկե, համտեսել հայկական խոհանոցի ուտեստներ՝ խաշ, խորոված եւ այլն:

«Ամենահամեղ խորովածը Հայաստանում է»,- լուսանկարներին կից գրել է Ռիվասը:



© NEWS.am STYLE