Ինչպես է Գոհար Ավետիսյանը երգում (տեսանյութ)

16:31   11 դեկտեմբերի, 2017

Ռուսաստանաբնակ հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր ուժերն է փորձում երգի ասպարեզում: Instagram-ի իր էջում նա կարճ հոլովակ է հրապարակել, որում երգում է.

«Իմ մանկության երազանքն է սովորել երգել եւ արտահայտել իմ զգացմունքները երգի ու նոտաների միջոցով: Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ փորձել»,- հոլովակին կից գրել է Գոհարը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ոճաբանը տոնել է իր ամուսնության 1-ամյակը:



© NEWS.am STYLE