Բեն Ավետիսյանը` ԱՄՆ մեկնելու եւ Ամանորը Լոս Անջելեսում անցկացնելու մասին

12:25   11 դեկտեմբերի, 2017

Դերասան Բեն Ավետիսյանը երեկ Instagram-ի իր էջում օդանավակայանից լուսանկար էր տեղադրել` տեղեկացնելով, որ մեկնում է Լոս Անջելես: Երկրագուներից շատերը բարի ճանապարհ մաղթեցին իրենց սիրելի դերասանին, մինչդեռ ոմանց մոտ հարց առաջացավ` ի՞նչն է Բենի` ԱՄՆ մեկնելու պատճառը, եւ արդյոք շատ հայ հայտնիների պես նա է՞լ է Ամերիկա մեկնում մշտական բնակության:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց դերասանի հետ այն ժամանակ, երբ նա արդեն պատրաստվում էր թռիչքին, եւ չնայած անհարմարությանը, Բենը պատասխանեց մեր հարցերին` շտապելով հանգստացնել երկրպագուներին.

«Ես այնքան ուրախ եմ ու շնորհակալ, որ ունեմ այնպիսի երկրպագուներ, որոնք այդքան ուշադիր են եւ արագ արձագանքում են բոլոր գրառումներիս: Բայց ոչ, մշտական բնակության համար չեմ մեկնում Միացյալ Նահանգներ, ճամփորդությունս կտեւի մոտ մեկ ու կես ամիս»,-նշեց դերասանը` հավելելով.

«Մեկնում եմ Լոս Անջելես` սանիկներիս եւ նրանց ընտանքի մոտ: Ինչպես գիտեք, այս տարի կնքահայր դարձա, ինչն ինձ համար մեծագույն պատիվ էր, եւ մեծ ցանկություն ունեի Սուրբ Ծնունդն անցկացնել սանիկներիս հետ:

Ուրախ եմ, որ հաջողվեց դա անել: Բացի այդ` Միացյալ Նահանգներում լինելու ցանկությունս մեծ էր, ուզում եմ լինել նաեւ Paramaunt Pictures-ում: Մի խոսքով` Ամանորը կդիմավորեմ Լոս Անջելեսում, իսկ հունվարին արդեն կվերադառնամ Հայաստան»,-եզրափակեց դերասանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE