«Իմ տաղանդավոր փերի, սիրում եմ քեզ շատ». Աննա Սեդոկովան՝ Գոհար Ավետիսյանին

11:50   11 դեկտեմբերի, 2017

ВИА Гра խմբի նախկին անդամ Աննա Սեդոկովան «սեր է խոստովանել» ՌԴ-ում հայտնի հայազգի ոճաբան Գոհար Ավետիսյանին: Instagram-ի իր էջում Աննան գրել է.

«Տոն է, երբ արթնանում ես Գոհար Ավետիսյանի նամակից եւ հասկանում, որ քո երաժշտությամբ հետաքրքված են Huda Beauty ըքաունթում, որը 23 մլն բաժանորդ ունի: Բոլորը հարցում են՝ «Այս ի՞նչ երգ է»: Շնորհակալ եմ քեզ, իմ տաղանդավոր փերի, Գոհար Ավետիսյան: Սիրում եմ քեզ շատ»,- գրել է Սեդոկովան՝ կիսվելով Գոհարի դիմահարդարման հոլովակներից մեկով, որն ուղեկցվում է իր «Магнитные Глаза» հիթով:

Публикация от ANNA SEDOKOVA (@annasedokova)



© NEWS.am STYLE