VARDA-ն ցույց է տվել իր մայրիկին

14:34   11 դեկտեմբերի, 2017

VARDA-ն հազվադեպ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում, բայց օրերս նրա մայրիկի ծննդյան օրն էր, ու տաղանդավոր պարուհին հրապարակել է իր մայրիկի լուսանկարը։

Լուսանկարներից մեկում VARDA-ն ու նրա մայրիկը փորձում են համատեղ սելֆի անել՝ ուռեցրած շուրթերով։

«Մայրիկս փորձում էր շուրթերն ուռեցնել»,- մակագրել է լուսանկարը VARDA-ն։

Ի դեպ, վերջերս VARDA-ն մաֆիա էր խաղում, որտեղ նրան բաժին էր ընկել Վազգենի դերը :)))

«Երեկոն բուռն շարունակվում է՝ իտալական գինի, պիցցա ու Մաֆիա։ Առաջին խաղում ինձ բաժին էր ընկել մաֆիոզիի դեր, իսկ երկրորդում՝ Լոլայի։ Հաշվի առնելով, որ մենք կանանց թիմով ենք խաղում՝ որոշեցինք «Լոլա» խաղաքարտը փոխարինել տղամարդու կերպարով, հիմա Լոլայի փոխարեն կլինի Վազգեն»,- մակագրել է լուսանկարը VARDA-ն։



© NEWS.am STYLE