Սելենա Գոմեսն իր երիկամի դոնորի հետ գնացել է բալետ դիտելու

18:07   11 դեկտեմբերի, 2017

Նորից մեր ուշադրության կենտրոնում Սելենա Գոմեսն է, որի մասին Ջասթին Բիբերի մայրը շատ դրական է արտահայտվել:

Երեկ ուշ երեկոյան Սելենա Գոմեսին նկատել են Լոս Անջելեսում, որտեղ հանրահայտ երգչուհին գնացել էր բալետ դիտելու։ Միջոցառմանը ելույթ էր ունենում Սելենայի չորս տարեկան քույրը՝ Գրեյսին։

25-ամյա երգչուհին Ջասթին Բիբերի հետ չէր։

Սելենային ընկերակցում էին նրա մայրը, խորթ հայրը ու մտերիմ ընկերուհին՝ 29-ամյա դերասանուհի Ֆրանսիա Ռայսան («Ամերիկացի դեռահասի գաղտնի կյանքը» սերիալից), որը Սելենայի երիկամի դոնորն է։

Ի դեպ, Սելենան, որը առանձնապես չի սիրում թանկարժեք անսամբլներ, հագել էր Topshop ապրանքանիշի 80 դոլարանոց բաճկոն։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE