Ջիջի Հադիդը՝ Love Magazine–ի էրոտիկ օրացույցում

22:02   11 դեկտեմբերի, 2017

Love Magazine–ը շարունակում է ուրախացնել մեզ եւ ամեն օր նոր հոլովակ է թողարկում, որում նկարահանվել են մոդելներ կամ շոուի բիզնեսի աշխարհում հայտնի մարդիկ։ Պարբերականն ամեն տարի այդպիսով ներկայացնում է իր սուրբծննդյան օրացույցը։ Այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ իր ողջ բազմազանությամբ։ Դրա կարգախոսն է Stay Strong (Մնա՛ ուժեղ)։

Այսօր գեղեցկությամբ փայլելու հերթը մոդել Ջիջի Հադիդինն էր։

«Ես սիրում եմ նայել մյուս մարդկանց տեսահոլովակները ։ Դա թույլ է տալիս հաղթել ինքդ քեզ եւ առաջ գնալ։ Նորաձեւության ինդուստրիան մի ընտանիք է, իսկ Love Advent–ը ստիպում է ձեզ հիասքանչ զգալ։ Զիլ ոճ է»,– ասել է Ջիջի Հադիդը, որը տեսահոլովակում տարբեր մարզաձեւերով է զբաղվում սպիտակ սենյակում։



© NEWS.am STYLE