Դեն Բիլզերյանը, Ջասթին Բիբերը եւ այլ աստղեր աջակցել են դպրոցում ծաղրանքներից բողոքող դեռահասին

23:04   11 դեկտեմբերի, 2017

Շոուբիզնեսի աստղերը միանգամից սկսել են սոցցանցերի իրենց էջերում տղայի մասնակցությամբ տեսանյութ տեղադրել, որտեղ Թենեսի նահանգի Նոքսվիլայի դպրոցում իրեն ծաղրում են:

A post shared by Dan Bilzerian (@danbilzerian) on

Դեն Բիլզերյանը, Ջասթին Բիբերը եւ այլ աստղերհ րապարակել են տեսանյութ, որում Քիթոն Ջոնս անունով դպրոցականը պատմել է իր հասակակիցների կողմից ծաղրաքնների մասին:

Китон Джонс

Նրա մոր կողմից արված եւ տարածված տեսանյութը սկսել է հայտնվել հոլիվուդյան աստղերի էջերում:

«Նրանք ծիծաղում են իմ քթի վրա, ինձ այլանդակ են անվանում: Ասում են, որ ես ընկերներ չունեմ: Ինչու՞ են ինձ ծաղրում: Ո՞րն է իմաստը»– տեսանյութում արցունքն աչքերին ասում է Քիթոնը:

Դեն Բիլզերյանը հավատացնում է տղային, որ տարիներ անց իրեն նեղացնողները կծառայեն իրեն:

«Սիրում եմ քեզ եղբայրս, ուզում եմ, որ մարդիկ սիրեն իրար եւ կարեկցանքով վերաբերվեն»,-գրել է Բիլզերյանը:

 «Ես քո ընկերն են, փոքրիկ եղբայր: Ավելացրու ինձ եւ մենք կկարողանանք շփվել: Սիրում եմ քեզ, բարեկամս», - տղային աջակվել է Ջասթին Բիբերը:

«Ընբերս, ինձ ծաղրում էին, երբ ես երեխա էի: Ինձ համար դու սուպերհերոս ես: Պաշտպանիր քո սիրտը: Դու բարեկամ ունես ի դեմս Հալքի», - իր էջում գրել է Մարկ Ռուֆալոն:

 «Սերը ատելությունը հաղթելու միակ միջոցն է», -իր հերթին ասել է Snoop Dogg-ը:

«Մենք լսում ենք քեզ#KeatonJones: Ինձ անընդհատ նեղացնում էին մեծահասակները, բայց ես ոչ մի անգամ չեմ ասել այդ մասին, ինչպես դու ես դա արել: Իրերի դրությունը դեպի լավն է գնում, քանի որ դու պատմել ես մեզ բոլորիս այդ մասին: Շնորհակալություն խիզախության համար», - ասել է Պատրիկ Ջեյ Ադամսը:

 «Դա կոտրում է իմ սիրտը: Խնդրում եմ բարի եղեք միմյանց հանդեպ», - ասել է Քեթի Փերին:

«Դա սիրտ է հուզում: Քիթոն դու ուժեղ ես, քանի որմ խոսում ես այդ մասին», - նշել է Էնրիկե Իգլիեսիասը:



© NEWS.am STYLE