Էլեն Դեջեներեսը յոթ մլն դոլարով Սանտա Բարբարայում առանձնատուն է ձեռք բերել

11:04   12 դեկտեմբերի, 2017

Էլեն Դեջեներեսը երեկ իր միկրոբլոգերում տեղեկացրել է, որ Մոնթեսիթոյում (Սանտա Բարբարայի հարեւանությամբ) իր տներից մեկը շատ մոտ է գտնվում անտառային հրդեհների տեղանքին, ինչը շատ վտանգավոր է։ Ու մինչ Էլենն աղոթում էր, որ հրշեջ աշխատակիցները փրկեն իր առանձնատունը, TMZ կայքը պարզել է, որ հաղորդավարուհին այդ նույն թաղամասում նոր տուն է ձեռք բերել յոթ մլն դոլարով։ Հաղորդավարուհին գրեթե 40 մլն դոլարով վաճառում է իր հին մեծ տունը, որը հայտնվել է հրդեհների սպառնալիքի տակ։

Էլենը դարձել է մեկ այլ հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հարեւանուհին։

Դեպի օվկիանոս գեղեցիկ տեսարանով առանձնատունը երկու տնից է բաղկացած, որոնք իսպանական ոճով են կառուցված (մեկը 1845-ին է կառուցված, մյուսը՝ 2006-ին)։

Մոնթեսիթոյում գտնվող նոր առանձնատանն Էլեն Դեջեներեսն ունի հսկայական խոհանոց, մեծ հյուրասենյակ, մի քանի ննջարան ու լոգարան եւ ախոռ՝ ձիերի համար։



© NEWS.am STYLE