Ռիկի Մարտինը, Էդգար Ռամիրեսն ու այլք՝ Նյու Յորքում «Ջանի Վերսաչեի սպանությունը» ֆիլմի պրեմիերային

11:34   12 դեկտեմբերի, 2017

Նյու Յորքում կայացել է «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան, որը նվիրված է Մայամիում 20 տարի առաջ տեղի ունեցած հանրահայտ դիզայներ Ջանի Վերսաչեի սպանությանը։

Գլխավոր դերակատարներն ենԷդգար Ռամիրեսը, որը մարմնավորում է Ջանի Վերսաչեին, Պենելոպե Քրուզը՝ ոճաբանի քրոջ՝ Դոնաթելայի դերում, Ռիկի Մարտինը, որին բաժին է ընկել Վերսաչեի սիրեկանի՝ Անտոնիո Դ’ Ամիկոյի դերը, նաեւ Դարեն Քրիսը, որը կատարել է սերիական մարդասպան Էնդրյու Կյունենենի դերը։

«Հանցագործությունների ամերիկյան պատմություններ» սերիալի երկրորդ եթերաշրջանի հիմքում Մորին Օրթի Орт Vulgar Favors գիրքն է, որը հրատարակվել է 1999-ին։

Ռիկի Մարտին

Էդգար Ռամիրես

Դարեն Քրիս

Ալիսիա Ռայներ

Դաշա Պոլնակո

Գլեն Քլոուզ

Աղբյուրը եւ լուսանկարները ՝ Just Jared

 



© NEWS.am STYLE