Ինչպես է Հոլիվուդի կուռք Քիրք Դուգլասը տոնել իր 101-րդ տարեդարձը

12:11   12 դեկտեմբերի, 2017

Հոլիվուդի կուռք Քիրք Դուգլասը դեկտեմբերի 9-ին 101 տարեկան է դարձել։ Սակայն ծննդյան լուսանկարները, որտեղ «Սպարտակ» հանրահայտ ֆիլմի հերոսն ու նրա 98-ամյա կինը՝ Էնն Բայդենսը տոնում են տարեդարձը, համացանցում են հայտնվել միայն հիմա։

Daily Mail-ն էլ, իր հերթին, մեկ հրապարակման մեջ է հավաքել Facebook-ից ու Instagram-ից գտած լուսանկարները, ինչից էլ օգտվել ենք նաեւ մենք:

Սա, օրինակ, ծննդյան տորթն է

Քիրքն ու Էննը՝ 1978-ին

Էնն ու Քիրքն ամուսնացած են արդեն 63 տարի:

Մայքլ Դուգլասի կինը՝ Քեթրին Զետա Ջոնսը, չէր կարողացել ներկա գտնվել ծննդյան տոնակատարությանը,  բայց իր միկրոբլոգումն հրապարակել է Քիրքի հետ արխիվային լուսանկար։

Քիրքն ու նրա թոռը՝ Դիլանը (Մայքլի ու Քեթրինի որդին)

Քիրքն ու որդիները՝ Մայքլն ու Ջոելը

Քիրքը՝ 1960-ին

Լուսանկարները՝ Backgrid, Facebook, Instagram



© NEWS.am STYLE