«Երբեք չէի փոխի ընկերներիս ադամանդների հետ». հայուհի KeyOh-ը՝ բելգիական հայտնի զարդերի ապրանքանիշի դեմք (ֆոտո/վիդեո)

14:05   12 դեկտեմբերի, 2017

Բելգիայում հայտնի հայ երգչուհի KeyOh-ը երկրոդ անգամ է համագործակցել հայտնի BruCaro զարդերի բրենդի հետ՝ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ դառնալով բրենդի դեմքը: Թե ինչպես ստացվեց բելգիական հայտնի ապրանքանիշի հետ երկրորդ համագործացությունն, ու ինչ նորություններով է ներկայանալու 2018 թ-ին, բացահայտել ենք KeyOh-ի հետ զրույցի ընթացքում.

«Մոտենում է Ամանորը, այդ պատճառով էլ բրենդը ցանկացել էր ներկայացնել զարդերի իր նոր տեսականին, ինչի համար նրանց անհրաժեշտ էր նոր եւ թարմ դեմք: Ճիշտ է՝ նախորդ տարի էլ եմ ներկայացրել BruCaro-ի զարդերը, եւ հույս ունեմ, որ երկրորդ անգամ համագործակցելու առաջարկը եղել է նախորդ տարվա հաջողության շնորհիվ: Պետք է նշեմ, որ նրանց ներկայացրած անդամանդյա զարդերն իսկապես շատ եմ սիրում, դրանք շատ գեղեցիկ են: Ինձ համար իսկապես հաճելի է աշխատել այս հայտնի բրենդի հետ»,-ասում է երգչուհին՝ խոսելով նաեւ նկարահանման գործընթացի մասին.

«Ես միշտ սիրում եմ այն, ինչ անում եմ եւ հույս ունեմ, որ դա միայն ինձանից չէր գալիս, այլ ամբողջ թիմից: Նկարահանումն իրականացվել է Բելգիայի գեղեցիկ ամրոցներից մեկում: Ես ուղղակի հիացած էի այդ տարածքով, որը շատ համահունչ էր զարդերի գովազդին»:

Ինչպես ասում են՝ ադամանդները կանանց լավագույն ընկերներն են: Արդյոք հայ երգչուհին համաձա՞յն է ասվածի հետ.

«Օհ, կարծում եմ՝ դա ընդամենը հայտնի ասույթ է: Իհարկե, շատ կանանց պես ես էլ եմ սիրում ադամանդներ, քանի որ դրանք գեղեցիկ են ու ժամանակ չեն ճանաչում, բայց երբեք չէի փոխի լավագույն ընկերներիս ադամանդների հետ: Կյանքում լավագույն բաներն անվճար են տրվում»:

2017 թ-ը մոտենում է ավարտին. KeyOh-ից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ նորություններով է հանդես գալու 2018 թ-ին:

«2017-ն իսկապես լավ տարի էր ինձ համար, հուսով եմ՝ մյուս տարին էլ հագեցվածության առումով բացառություն չի լինի: Իմ հեռուստաշոուն արդեն համարյա պատրաստ է: Առաջին եթերաշրրջանի մեկնարկը կտրվի 2018 թ-ին: Այն կհեռարձակվի Գերմանիայի ազգային հեռուատեսությամբ: Վերջերս թողարկվեց նաեւ իմ Love or curse սինգլը, ինչը նշանակում է, որ կունենամ նաեւ համերգային նոր ելույթներ: Բացի այդ, համագործակցում եմ մի քանի միջազգային ապրանքանիշների հետ: Միջազգային ճանաչում ունեցող արտիստների հետ եւս համագործակցություններ են սպասվում: Եթե ամեն ինչ լավ գնա, NEWS.am STYLE-ն առաջինը կիմանա իմ բոլոր նորությունների մասին»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE