«Ես կապրեմ այնքան, մինչեւ որ մեռնեմ». այսօր ծնվել է Ֆրենկ Սինատրան (ֆոտո/վիդեո)

16:34   12 դեկտեմբերի, 2017

Երաժշտասերներն ու արվեստին մոտ մարդիկ, առհասարակ, այս օրը պետք է նշեն կարմիր շրջանակի մեջ, քանի որ 1915 թ-ի դեկտեմբերի 12-ին է ծնվել աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, դերասան եւ պրոդյուսեր Ֆրենկ Սինատրան: Նա աշխարհի ամենահջողակ երաժիշտներից է, որը վաճառել է ավելի քան 150 միլիոն ձայնագրություն: Թեեւ ինքը՝ Սինատրան, հաջողության մասին իր պատկերացումներն ուներ: «Դա գալիս է մարդու տաղանդից եւ դրա ճիշտ օգտագործումից»,-համոզված էր նա:

«Ես կապրեմ այնքան, մինչեւ որ մեռնեմ»,-ասել է երգիչը, որը կյանքից հեռացել է 83 տարեկան հասակում, բայց դեռ ապրում է շատերի սրտերում...

Ֆրենկ Սինատրայի հետաքրքիր մտքերից եւս մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Միգուցե, ալկոհոլը մարդու ամենավատ թշնամին է, բայց Աստվածաշնչում ասվում է՝ սիրիր քո թշնամուն»:

«Լավագույն վրեժը մեծ հաջողությունն է»:

«Ես հավատում եմ, որ Աստված գիտի, թե մեզանից յուրաքանչյուրին ինչ է պետք: Պարտադիր չէ ամեն կիրակի գնալ եկեղեցի՝ նրան հասնելու համար»:

«Ես երբեք չեմ փորձում բացահայտել կյանքի գաղտնիքը: Ես ուղղակի ապրում եմ նրանով, ինչ տվյալ օրն է ինձ տալիս»:

«Մարդիկ հաճախ ակնարկում են, թե ես հաջողակ եմ: Հաջողությունն իրականում այն պահի մեջ է, երբ դու կարողանում ես քեզ ճիշտ ցույց տալ: Մնացածն արդեն կախված է մարդու տաղանդից եւ դրա ճիշտ օգտագործումից»:

«Մի եղիր ուղիղ, եղիր խենթ»:

«Տղամարդը չի հասկանում, թե ինչ է երջանկությունը, մինչեւ չի ամուսնանում: Դրանից հետո արդեն շատ ուշ է…»:

«Իմ մասին ասված ոչ մի բառ ինձ համար կարեւորություն չունի: Երբ ես երգում եմ, ես գիտեմ, որ ազնիվ եմ»:

«Թող բոլորն ապրեն 100 տարի, իսկ վերջին բանը, որ կլսեն, թող լինի իմ ձայնը»:



© NEWS.am STYLE