«Եղանակը տրամադրում է այլ բանի». Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակել

15:23   12 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ-ում բնակվող Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե որքան տաք է Լոս Անջելեսում:

Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարներն կից երգչուհին գրել է.

«Ամանորը շատ մոտ է, իսկ եղանակը տրամադրում է լրիվ այլ բանի»: Թե ինչ նկատի ունի Արմինկան՝ «այլ բան» գրելով, մնում է միայն կռահել:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս երգչուհին ներկայացրեց իր եւ Նորոյի համատեղ երգի տեսահոլովակը:

Լոս Անջելեսում բնակվող երգիչները հանդես են եկել զուգերգով, որը կոչվում է «Սեր ու տարիներ»: Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:



© NEWS.am STYLE