Ռուս հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան փորձել է ինքնասպան լինել

14:37   12 դեկտեմբերի, 2017

Հանրահայտ ռուս հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովայի արկածները շարունակվում են։ Հայտնի է, որ Դանան չարաշահում էր ոգելից խմիչքն ու թմրադեղերը, որից հետո նա Թաիլանդ էր մեկնել՝ բուժվելու։

Վերադառնալով Ռուսաստան՝ Դանան, ըստ երեւույթին, շարունակել է ոչ նորմալ կենսակերպ վարել։

Երեկ ուշ երեկոյան 41-ամյա հաղորդավարուհին դիմել է բժիկների օգնությանը։ Դանա Բորիսովան փորձել էր ինքնասպան լինել, բայց, բարեբախտաբար, ժամանակին կանգ էր առել։ Ժամանած բժիշկներին Դանան խոստովանել է, որ անհայտ հակաէպիլեպտիկ դեղամիջոցի 10 հաբ է խմել։ Այդ դեղամիջոցը նաեւ հակադեպրեսանտ ու հոգեմետ դեղ է համարվում։ Այն նշանակում են ալկոհոլային կախումը բուժելու համար:

Թունավորված հաղորդավարուհու վիճակը բժիշկները լուրջ են համարում:

Որպես կանոն, մեծահասակներին բժիշկները նշանակում են օրական 1-2 հաբ, հետո չափաբաժինն աստիճանաբար ավելացնում են՝ հասցնելով 4-6 հաբի։ Չափաբաժնի չարաշահման դեպքում հիվանդի մոտ սկսվում են սրտի, շնչառական համակարգի ու ուղեղի աշխատանքի խնդիրներ։

Բժիշկները տան պայմաններում հատուկ պրոդեցուրայով մաքրել են Դանայի ստամոքսը, իսկ հոսպիտալացումից նա հրաժարվել է։ Բժիշկների այցելությունից որոշ ժամանակ առաջ Դանան Instagram-ում գրառում է հրապարակել, դստեր դաստիարակության համար ալիմենտների գանձման մասին դատավճռի չեղարկման հարցում իր հաղթանակի մասին։ Այդ ուրախալի լուրն ամբողջ աշխարհին հայտնելու համար դեկտեմբերի 12-ին Դանան մտադիր էր մասնակցել Մալախովի շոուին։

Աղբյուրը՝  МК



© NEWS.am STYLE