Gucci-ն իր նոր հավաքածուն կներկայացնի ֆրանսիական Արլ քաղաքի գերեզմանոցում

15:41   12 դեկտեմբերի, 2017

Այդ վայրը, Արլը, Վան Գոգն էր պաշտում։ Իսկ հիմա այն գրավել է նաեւ Gucci նորաձեւության տան ուշադրությունը, որը իր նոր՝ 2019 թ․ կրուիզային հավաքածուն 2018-ի մայիսի 30-ին մտադիր է ներկայացնել այդ փոքրիկ քաղաքի գերեզմանոցում։

Vogue-ը գրում է, որ ցուցադրությունը ծրագրված է հին հռոմեական Ալիսկամպ դամբարանի տարածքում։ Այդ օբյեկտն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ի դեպ, դամբարանադաշտի անվանումը լատիներեն Eilisii Campi (Ելիսեյան դաշտեր) անվանման աղավաղված ձեւն է։

Գերեզմանը հայտնի է նրանով, որ այն ոգեշնչել է Դանթե Ալիգիերիին (1265-1321) ստեղծել Դժոխքի պատկերները «Աստվածային կատակերգությունում»։

Ավելի վաղ Gucci նորաձեւության տունը ցուցադրություններ էր կազմակերպել Վեսթմիսթերյան աբբայությունում ու Ֆլորենսի Պալացցո Պիտտի պատմական վայրում։



© NEWS.am STYLE