10 ուտեստ, որ Ամանորին կա յուրաքանչյուր հայի սեղանին (տեսանյութ)

13:06   15 դեկտեմբերի, 2017

Դե ինչ, շուտով Ամանոր է, եւ հայկական շատ ընտանիքների խոհանոցներն արդեն եռում են տոնական սեղանի ուտեստների նախապատրաստական աշխատանքներով:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ազգ Ամանորը դիմավորելու իր ավանդություներն ու սովորույթներն ունի: Մենք՝ հայերս, ունենք բազում ազգային կերակրատեսակներ, Նոր տարվա հետ կապված ծիսակատարություններ, խաղեր, որոնք, ավաղ, անցյալում են արդեն: ԽՍՀՄ-ի կազմում եղած տարիներն իրենց հետքն են թողել մեզ վրա, եւ առայսօր հայկական ավանդական սեղանին հանդիպում են այլազգիների ուտեստներ: Բայց, իհարկե, մեր տոլման եւ փախլավան եւս չեն զիջում իրենց դիրքերը:

Ներկայացնում ենք 10 ուտեստ, որ Ամանորին կա յուրաքանչյուր հայկական ընտանիքի սեղանին: Ու չնայած բոլորի տանն այդ օրերին հիմնականում նույն ուտեստն է, մենք համոզված ենք, որ ձեր պատրաստածն ուրիշ է ;)



© NEWS.am STYLE