Հարաբերությունների չորս կանոն

22:02   29 դեկտեմբերի, 2017

Չքննադատել

Ոչ մի ձեւով, երբեք ու ոչ մի դեպքում։ Դիտողությունները չեն ոգեշնչում։ Դրանք թեւաթափ են անում, ճնշում նախաձեռնությունը, մարում էներգիայի ու ցանկության կրակը։ Դիտողություն անելով՝ դուք ասես ծնողի դիրքերից եք խոսում, իսկ այդ դիրքերից ոգեշնչելն անհնար է։ Քանի որ ծնողը քննադատում է սովորաբար անհնազանդ երեխային։

Եթե դուք չեք ուզում Ձեր տղամարդուն վերածել համառ կամ անօգնական երեխայի՝ մի դատապարտեք նրան։ Ստեղծագործել ու ձգտել կարելի է միայն բնական մանկական «Ես»-ի պարագայում։ Բնական երեխան հախուռն է, անսահմանափակ իր մտքերում ու հնարավորություններում։ Իսկ քննադատությունը նեղացնում է մտածողությունն ու արգելակում զարգացումը։ Նույնիսկ եթե այն կառուցողական է։ Ու առհասարակ դիտողություն անելը Ձեր խնդիրը չէ, հարաբերությունների համակարգում յուրաքանչյուրն իր անելիքն ունի՝ ղեկավարը սխալներն է նշում, իսկ կինը՝ ոգեշնչում։ Չէ՞ որ դուք չեք ուզում, որ ամեն ինչ հակառակը լինի։

Չմեկնաբանել

Ինչո՞վ է սա տարբերվում նախորդ խորհուրդից։ Կանայ ք հաճախ են զուտ բարի նկատառումներով մեկնաբանում տղամարդկանց արարքները, հարցեր, խրատներ ու  խորհուրդներ տալիս։ Երբեք այդպես մի վարվեք։ Նման մեկնաբանությունները քննադատությունից տարբերվում են միայն մատուցման ձեւով։ Իսկ իմաստային ծանրաբեռնվածությունը նույնն է՝ դուք կասկածում եք տղամարդու ունակություններին, գիտելիքներին, հմտություններին, այսինքն հենց նրան։

Չբղավել

Այս կետը նույնիսկ չի քննարկվում, սա աքսիոմ է, որը պարզապես պետք է ընդունել։ Ոչ միայն ուրիշների ներկայությամբ չբղավել, այլև առհասարակ չբղավել։ Այն ամենը, ինչ դուք ուզում եք ասել, կարելի է ասել հանգիստ, այդպես ձեր խոսքն ավելի ազդեցիկ կլինի։ Դե, կարծում եմ չարժե հիշեցնել այն մասին, որ բղավելով դուք նմանվում եք ուսուցչուհու կամ հիստերիկ կնոջ, մի խոսքով ում ասես, միայն թե ոչ կնոջ, որը սխրանքների է ոգեշնչում։

Չվերահսկել

Սա բազմաթիվ կանանց համար շատ ավելի բարդ խնդիր է, քան նախորդ բոլոր կետերը՝ միասին վերցված։ «Իսկ դու որտե՞ղ ես» անմեղ թվացող հարցն իրականում վերահսկման ձգտում է։ Ընդ որում անգամ չքողարկված։ Ինչու են կանայք ուզում իմանալ, թե որտեղ է իրենց ամուսինը, եթե նա ասում է , որ աշխատավայրում է։ Գո՞ւցե այդ վերահսկողության տակ անվստահություն է թաքնված։

Աղբյուրը՝ Creu

 

 

 

 



© NEWS.am STYLE