Արմեն Ջիգարխանյանը, Դիմա Բիլանը, Անդրեյ Մալախովը եւ ուրիշներ՝ 2017 թվականի ամենահայտնի ռուս աստղերի վարկանիշում

23:03   12 դեկտեմբերի, 2017

«Յանդեքս» ընկերությունը կազմել է 2017 թվականի ռուսաստանցի ամենահայտնի մարդկանց ցուցակը: Տղամարդկանց շրջանում առաջին եռյակում հայտնվել են երգիչ Դիմա Բիլանը, հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը եւ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Կանանց շրջանում ամենահայտնիների թվում երգչուհիներ Մարիա Մակսակովան, Յուլիա Սամոյլովան են, ինչպես նաեւ «Թող խոսեն» ծրագրի մասնակից Դիանա Շուրիգինան:



Հասարակությանը ամենից շատ հետաքրքրող կինը եւ տղամարդը դարձել են երգիչ Դիմա Բիլանը եւ երգչուհի Մարիա Մակսակովան: 

Կանանց շրջանում, բացի Մակսակովայից, հայտնի են դարձել նաեւ Յուլիա Սամոյլովան, որը պետք է Կիեւում «Եվրատեսիլ 2017» մրցույթում Ռուսաստանը ներկայացներ:
Երգչուհին չի կարողացել մասնակցել մրցույթին, քանի որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է նրա մուտքը երկիր:

Երրորդ տեղում Դիանա Շուրիգինան է, որը հայտնի է դարձել սեքս սկանդալի շնորհիվ. լինելով անչափահաս՝ նա երիատասարդ տղային բռնաբարության մեջ է մեղադրել. նրան 3 տարվա ազատազրկման են դատապարտել:



Աղբյուրը՝ ՄԿ



© NEWS.am STYLE