50 Cent-ը փչացրել է դիջեյի հազար դոլարանոց վահանակը գիշերային ակումբում

12:31   13 դեկտեմբերի, 2017

Ռեփեր 50 Cent-ը փչացրել է դիջեյի հազար դոլարանոց սարքավորումը Մայամիի գիշերային ակումբում։ Երաժիշտը հերթական անախորժության մեջ է հայտնվել։ 

Miami's Ora գիշերային ակումբում 50 Cent-ը ելույթ էր ունենում ծրագրով, որում ներառված էին նրա տասնհինգ երգերը։

«50 Cent-ը բեմից ցատկել է VIP սեղանի վրա, բայց ընկել է դիջեյական վահանակի վրա։ Այն փոխարինել են։

Նա ուզում էր փոխհատուցել պատճառած վնասը, բայց կազմակերպիչները նրանից փող չեն վերցրել, իսկ ակումբի սեփականատերը հայտնել է, որ 50 Cent-ը կարող է գալ ու համերգ տալ երբ ուզում է ու կոտրել սարքավորումը, քանի որ նրա ելույթը գրավում է բազմաթիվ հաճախորդների, որոնք հսկայական գումար են ծախսում ռեփերին լսելու համար»,- նշում է Page Six պարբերականի ինսայդերական աղբյուրը։

 

Լուսանկարները՝ WireImage, Startracks



© NEWS.am STYLE