Ուիլ Սմիթը՝ «Զայրույթ» մարտաֆիլմի թրեյլերում

13:36   13 դեկտեմբերի, 2017

Netflix-ի Youtube ալիքում հայտնվել է «Զայրույթ» մարտաֆիլմի թրեյլերը։ Ֆիլմի գլխավոր դերակատարն Ուիլ Սմիթն է, իսկ ռեժիսորը՝ Դեւիդ Էյրը։

Ընկերությունն այդ ֆիլմի ստեղծման վրա ծախսել է 90 մլն դոլար: Պրեմիերան կկայանա մեկ շաբաթից, եւ կտեսնենք՝ արդյոք այն կկարողանա վարձույթում հետ բերել ծախսված գումարները։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում երեւակայական աշխարհում, որտեղ մարդկանց կողքին ապրում են էլֆեր, օրքեր ու այլ գերբնական արարածներ։ Ոստիկան Դերիլ Ուորդը (Ուիլ Սմիթ) իր գործընկեր օրքի հետ (Ջոել Էջերթոն) գտնում է առեղծվածային արտեֆակտ՝ հին թուր, որը չպետք է հայտնվի չարագործների ձեռքերում։



© NEWS.am STYLE