Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի դուստրը հոր հետ «մարզասրահ է այցելել»

13:06   13 դեկտեմբերի, 2017

Սերենա Ուիլյմանսն ու Ալեքսիս Օհանյանը Instagram -ում հաշիվ են բացել իրենց դստեր՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի համար։

Աղջիկն արդեն 165 000 բաժանորդ ունի։ Եւ նրա միկրոբլոգում նախանձելի կայունությամբ հայտնվում են նոր լուսանկարներ։

 

Եվ այսպես, վերջին լուսանկարում Օլիմպիան ձեռքերը բռունցք արած է պատկերված։

«Այսօր ես ու հայրիկս լավ մարզվել ենք»,- դստեր անունից լուսանկարը մակագրել է Սերենան։

Հիշեցնենք, որ 34-ամյա Ալեքսիս Օհանյանն ու 36-ամյա Սերենա Ուիլյամսը սեպտեմբերի 1-ին ծնող են դարձել։ Երկու ամիս անց զույգն օրինականացրել է հարաբերություններն ու շքեղ հարսանիք կազմակերպել։



© NEWS.am STYLE