«Երբ կոտրվել եմ՝ հույսս փնտրել ու գտել եմ քո մեջ». Սիլվա Հակոբյանը՝ հոր մասին

14:19   13 դեկտեմբերի, 2017

Այսօր Սիլվա Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, տոնում է ծննդյան տարեդարձը: Եվ երգչուհին չէր կարող չշնորհավորել հորը, որը նաեւ նրա պրոդյուսերն է:

Instagram-ի իր էջում Սիլվան հոր հետ լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Դեռ երկու տարեկանից քեզ հետ միասին քայլել եմ երկար ու խոչընդոտներով լի ճանապարհ! Երբ կոտրվել եմ՝ հույսս փնտրել ու գտել եմ քո մեջ, երբ հիասթափությունից արտասվել եմ՝ ինձ գիրկդ առնելով հորդորել ես լինել համբերատար ու հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու...
Այդպես էլ կա ու այդպես կլինի, քանի դեռ քո շնորհիվ հավատում եմ ու կամ...:

Շնորհավոր Ծնունդդ, իմ անփոխարինելի ու թանկ էակ...ԻՄ ՊԱՊԱ»:

NEWS.am STYLE-ը նույնպես միանում է շնորհավորանքին՝ մաղթելով Հակոբ Հակոբյանին առողջ եւ երկար կյանք:



© NEWS.am STYLE