«Իմ նպատակը երջանիկ ավարտ ունենալն է». Թեյլոր Սվիֆթը նշում է 28-ամյակը (ֆոտո/վիդեո)

17:45   13 դեկտեմբերի, 2017

Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, նշում է ծննդյան 28-ամյակը: Չնայած երիտասարդ տարիքին՝ Թեյլորն արդեն ունի համաշխարհային ճանաչում եւ երկրպագուների մեծ բանակ: Շատերը երգչուհու հաջողության գրավականը համարում են նրա երգերն ու այնտեղ ներկայացվող պատմությունները, քանի որ Թեյլորը նախընտրում է իր երգերում պատմել սեփական կյանքի ու ապրումների մասին:

NEWS.am STYLE-ն առաջարկում է ընթերցել երգչուհու մտքերից մի քանիսը՝ նրա երգերի ներքո:

«Կարեւոր չէ մարդկանց հետ կիսել միեւնույն կարծիքը, բայց պետք է հարգել միմյանց»:

«Ես սիրում եմ ձեռք բերել նոր ընկերներ եւ ես տարբեր պատճառներով հարգում եմ մարդկանց»:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջիկ երազում է գտնել մի վատ տղայի, որն իր հետ այլեւս վատը չի լինի»:

«Կարծում եմ՝ «անվախ» նշանակում է ունենալ վախեր, բայց կարողանալ փախչել դրանցից»:

«Երբ կարոտում եմ մեկին, ժամանակն այնքան դանդաղ է անցնում, իսկ երբ սիրահարվում եմ, այն շատ արագ է դառնում»:

«Իմ կարեւորագույն նպատակը երջանիկ ավարտ ունենալն է»:

«Միշտ չէ, որ մարդիկ եղել են իմ կողքին, իսկ երաժշտությունը միշտ է եղել»:

«Կարծում եմ՝ սիրո կատարելությունը հենց նրանում է, որ այն կատարյալ չէ»:

«Գալիս է ժամանակ, երբ դու այլեւս չես հրապուրվում այն ճանաչվածությամբ, որը քեզ ներսից այրում է»:

«Շատ կարեւոր է գրի առնել զգացմունքները, քանի որ այսօր քո սիրտը կոտրել են, իսկ վաղը նորից սիրահարվելու ես»:



© NEWS.am STYLE