«Իմ ընկերուհին պոռնոաստղ է, բայց ես դեմ չեմ». անհավանական սիրո պատմություն (ֆոտո)

21:36   13 դեկտեմբերի, 2017

Միջոցառումների կազմակերպիչ Մայք Ադկինսը հանդիպում է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվող դերասանուհի Էլի Հեյզի հետ, սակայն սիրելիի մասնագիտությունը չի հուզում տղամարդուն. նա պնդում է, որ Էլիի հանդեպ տածած սերն ամեն ինչից վեր է:

32-ամյա Մայքն ու 30-ամյա Էլին ծանոթացել են ընդհանուր ծանոթներից մեկի միջոցով: Սկզբում Մայքը չի իմացել Էլիի մասնագիտության մասին, եւ շատ շուտ հրապուրվել է նրանով: Երբ Էլին նրան պատմել է ճշմարտությունը, Մայքը շոկի մեջ է եղել, բայց զգացմունքն այնքան ուժեղ է եղել, որ չի ցանկացել հրաժարվել իր պոռնոաստղ ընկերուհուց: Ավելինՙ նրա մոտ նույնիսկ խանդ չի առաջացնում այն փաստը, որ ընկերուհին ամեն օր հարաբերություններ է ունենում տարբեր տղամարդկանց հետ:

«Ես իսկապես ուշադրություն չեմ դարձնում նրա աշխատանքին: Դա ինձ չի խանգարում: Ես նրան որպես անհատականության եմ վերաբերվում: Ինձ չի հետաքրքրում այն փաստը, որ նա ամեն օր տարբեր տղամարդկանց հետ է աշխատում, կարեւորն այն է, որ Էլին նրանց հետ ռոմանտիկ ընթրիքի չի գնում»,-ասում է Մայքը՝ հիշելով նաեւ, ինչպես է Էլիի մասին պատմել մորը.

«Ես չգիտեի՝ ինչպես պատմել մորս, ուղղակի ցույց տվեցի նրա լուսանկարներից մեկն ու ասացի՝ նա այն հայտնի պոռնմոաստղն է, ու ես նրա հետ հանդիպում եմ: Մայրս էլ ասաց՝ «Օհ, լավ պրծանք, ես էլ կարծում էի՝ պետք է ասես, թե այդ կինը երեխա է ունենալու քեզանից»»:

Սիրահարված տղամարդը նշում է, որ չի խոչընդոտում ընկերուհու աշխատանքին, նրա հետ նկարահանման հրապարակ չի գնում, նաեւ չի դիտում նրա մասնակցությամբ ֆիլմերը:

«Պատճառն այն չէ, որ ես խանդում եմ, պարզապես ես ունեմ Էլիին իմ կողքին, եւ այդ ֆիլմերը դիտելու կարիք չունեմ»,-ասում է նա: Էլին էլ, իր հերթին, ավելացնում է.

«Արդեն 8 տարի է՝ այս մասնագիտության մեջ եմ: Ես սիրում եմ իմ աշխատանքը, եւ ուրախ եմ, որ զբաղվում եմ մի բանով, ինչն ինձ իսկապես դուր է գալիս: Ես միշտ ցանկացել եմ իրական կյանքում հանդիպել այնպիսի տղամարդու հետ, որը չի լինի այս բիզնեսում: Մայքն իդեալական տղամարդ է ինձ համար, որին շատ եմ սիրում, եւ շատ ուրախ եմ, որ նա իմ կողքին է»:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ Barcroft Media



© NEWS.am STYLE