Ջորջ եւ Ամալ Քլունիներն օդանավի ուղեւորներին ականջակալներ են բաժանել երկվորյակի հետ թռիչքի ժամանակ

14:36   13 դեկտեմբերի, 2017

Ջորջ եւ Ամալ Քլունիներն իրենց երկվորյակի հետ ԱՄՆ-ից Անգլիա են ուղեւորվել, գրում է Page Six-ը։

Սակայն թռիչքը թռիչք չէր լինի, եթե դերասանն ու նրա կինը որեւէ հետաքրքիր բան չանեին։ Եվ այսպես, այս անգամ 39-ամյա Ամալն ու 59-ամյա Ջորջը որոշել են օդանավի ուղեւորներին աղմուկը խլացնող ականջակալներ բաժանել ու ներողություն են խնդրել, որ օդանավում վեց ամսական երեխաներ են, որոնք մշտապես աղմկում են։

«Սարքերի վրա Ջորջ Քլունիի Casamigos թեքիլայի ապրանքանիշի լոգոտիպն էր։ «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշել էին ամուսիններն այն գրության մեջ, որը ականջակալների հետ միասին բաժանել էին ուղեւորներին»․- պատմել են ուղեւորները։

Հիշեցնենք, որ Քլունիներն այս տարվա հունիսին ծնող են դարձել՝ լույս աշխարհ բերելով երկվորյակի:



© NEWS.am STYLE