Լարիսա Գուզեեւան դստերն արգելել է աբորտ անել

16:04   13 դեկտեմբերի, 2017

«Արի ամուսնանանք» նախագծի հաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան դստերն արգելել է աբորտ անել: 58-ամյա հեռուստահաղորդավարուհին անկեղծ հարցազրույց է տվել Woman`s Day-ին, որում խոստովանել է, որ իր երիտասարդ դստերն արգելել է աբորտ անել ու հայտնել, որ երիտասարդ տարիքում երեխաներ ունենալը լավ է։

Լարիսան երկու երեխա ունի՝ որդին՝ Գեորգին, ու դուստրը՝ Օլգան։ Գեորգին արդեն ութ տարի է՝ ապրում է Աննա անունով մի աղջկա հետ, ու դերասանուհին հույս է հայտնել, որ այս ամռանը նրանք վերջապես կամուսնանան։ Ինչ վերաբերում է դստերը՝ ապա Լարիսան նրա համար չի անհանգստանում, քանի որ նրա անձնական կյանքի մասին ամեն ինչ գիտի։

«Ես կողմ եմ վաղ ամուսնություններին, թող ամուսնանան, երեխաներ ունենան։ Չի ստացվի, աստված մի արասցե, ոչ մի սարսափելի բան չկա, մայրն ու հայրը կօգնեն նրանց։

Ես իմ դստեր առաջ մի պայման եմ դրել՝ եթե հղիանաս, պետք է ծննդաբերես։ Ես թույլ չեմ տա աբորտ անել ոչ Անկային, ոչ էլ քեզ։ Դրա համար էլ պետք է հասկանաս, որ քո կյանքում հայտնվող ցանկացած տղամարդ քո երեխայի պոտենցիալ հայրն է։ Ամբողջ կյանքում։ Ու նա չպետք է հետո քո նյարդերը քայքայի։ Իսկ իմ դուստրը երեխաներ շատ է սիրում, բակի բոլոր երեխաները նրա ընկերներն են»,- ասել է դերասանուհին։



© NEWS.am STYLE