21-ամյա Հեյլի Բոլդուինը` Love Magazine-ի էրոտիկ օրացույցում

18:04   13 դեկտեմբերի, 2017

Love Magazine-ը շարունակում է մեզ ուրախացնել ու թողարկում է օրական մեկ տեսահոլովակ, որում նկարահանվել են շոու-բիզնեսի մոդելներ կամ հայտնի դեմքեր։ Պարբերականն ամեն տարի այս ձեւով է ներկայացնում իր սուրբծննդյան օրացույցը։ Այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ դրա ամբողջ բազմազանությամբ, իսկ կարգախոսն է Stay Strong («Մնա ուժեղ»)։

Այս անգամ Հեյլի Բոլդուինն Agent Provocateur ապրանքանիշի ներքնազգեստով ցույց է տալիս իր ֆիզիկական պատրաստվածությունը՝ կատարելով տարբեր վարժություններ։



© NEWS.am STYLE