Գիտնականները ստեղծել են Ամանորի ամենաուրախ երգը (տեսանյութ)

19:31   13 դեկտեմբերի, 2017

Մի շարք երաժիշտներ եւ գիտնականներ միավորվել են՝ փորձելով ստեղծել մի երգ, որը կլինի Ամանորի թեմայով ամնաուրախը բոլոր հնչածներ մեջ:

Երաժշտագետ Ջո Բենեթը ուսումնասիրել է տարբեր ժամանակներում հաջողություն գրանցած ավելի քան 200 երգ, որոնցից 78-ն ամանորյա թեմայով են (ի դեպ, այս ցուցակում հայտնվել են Մայքլ Բուբլեի 10 երգերը): Ուսումնասիրության արդյունքում նա եկել է այն եզրահանգման, որ Christmas բառի կրկնությունը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը, իսկ երաժշտության մեջ հնչող զանգակների ձայները լավագույնս լրացնում են այդ տրամադրությունը:

Երգահաններ Հարիեթ Գրինն ու Սթիվ Անդերսոնը, որպես հիմք ընդունելով Բենեթի ուսումնասիրությունները, ստեղծել են մի ուրախ որգ, որը կոչվում է Love's Not Just For Christmas («Սերը միայն Ամանորի համար չէ»): Այս երգում նրանք պահպանել են Բենեթի առաջարկած բոլոր օրինաչափությունները, ընդ որում՝ այստեղ Christmas բառը նշվում է 21 անգամ: Ճիշտ է՝ Բենեթը նաեւ եկել էր այն համոզման, որ Մայքլ Բուբլեի գործոնը եւս երգը դարձնում է հեքիաթային, սակայն այս անգամ ամանորյա այս երգը կատարելու հնարավորությունը տրվել է Լոնդոնի հասարակական երգչախմբին:

Երգի մասին կարծիք կազմելու համար առաջարկում ենք լսել այն:

Աղբյուրը՝ www.indy100.com



© NEWS.am STYLE