Աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Բուրջ Խալիֆան

14:18   27 ապրիլի, 2013

Աշխարհի ամենաբարձր շինությունների ցանկը գլխավորում է Բուրջ Խալիֆա երկնաքերը, որը գտնվում է Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Երկնաքերի բացումը տեղի ունեցավ 2010 թվականի հունվարի 4-ին: Շինությունն ամբողջ աշխարհին զարմացրեց բարձրությամբ՝ 828 մետր: Որոշ ժամանակ այն կոչվում էր «Դուբայի աշտարակ», բայց կարճ ժամանակ անց Դուբայի էմիրության ղեկավարը՝ շեյխ Մոհամմեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումը, անվանափոխեց աշտարակը: Նա այն նվիրեց ԱՄԷ-ի նախագահին՝ շեյխ Խալիֆա իբն Զաիդ ալ-Նահիանին՝ ասելով. «Այսուհետ եւ ընդմիշտ այս աշտարակը կրելու է «Խալիֆա» անունը. «Բուրջ Խալիֆա»:

«Բուրջ Խալիֆա»-ն բաղկացած է 163 հարկից.

0-39 - «Armani» հյուրանոց;

43 հարկ – դիտահրապարակ;

44-72 – բնակարաններ;

76 հարկ – դիտահրապարակ;

77-108 – բնակարաններ;

111-121 – գրասենյակներ;

122 հարկ – հայտնի «At.mosfere» ռեստորան;

123 հարկ – դիտահրապարակ;

125-135 – գրասենյակներ;

139-154 – գրասենյակներ;

160-163 – տեխնիկական:

Այս աշտարակը միակ շինությունն է, որը միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել.

1. Մարդկային շինարարության պատմության ընթացքում ամենաբարձր շինություն - 828 մետր;

2. Ներկայում գոյություն ունեցող ամենաբարձր շինություն;

3. Ամենաբարձր շենք;

4. Ամենաշատ հարկերով շենք – 163 հարկ;

5. Ամենաբարձր վերելակ:

6. Ամենաարագ վերելակ – 18 մ./վ.;

7. Ամենաբարձր տեղակայված դիտահրապարակ - 452 մ;

8. Ամենաբարձր տեղակայված գիշերային ակումբ - 144-րդ հարկում;

9. Ամենաբարձր տեղակայված ռեստորան «At.mosphere»:

Բայց ամենից հետաքրքիրն այն է, որ շենքը բոլորին զարմացրել է ոչ միայն բարձրությամբ եւ ռեկորդներով, այլեւ մեծ դեր է կատարել զանգվածային մշակույթում: Այն բազմիցս ներկայացվել է տարբեր ֆիլմերում:

1. «Կյանքը մարդկանցից հետո» գիտա-հանրամատչելի ֆիլմ, որտեղ ավազահողմերը քանդում են երկնաքերը:

2. «Առաքելությունն անիրագործելի է - 4». հենց այս աշտարակում է տեղի ունենում ֆիլմի գլխավոր տեսարաններից մեկը:

3. «Ներգործություն» 4-րդ սեզոն. սերիալի նկարահանումներն իրականացվել են Դուբայի երկնաքերում:

Դուբայում եղել է Եվա Մակվեցյանը



© NEWS.am STYLE