Արքայազն Հարին հրաժարվում է ծխելուց՝ հանուն Մեգան Մարքլի

12:04   14 դեկտեմբերի, 2017

2018-ի մայիսին կայանալու է 33-ամյա արքայազն Հարիի ու 36-ամյա դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքը։ Սակայն պարզվում է, որ ոչ միայն արքայազն Հարին է աշխատում Մեգան Մարքլի վրա, օրինակ նրան թագավորական էտիկետ սովորեցնում, այլեւ Մեգանն է աշխատում արքայազնի վրա։

Օրինակ, հայտնի է, որ Բուքինգհեմյան պալատում արգելված է ծխել, սակայն արքայազն Հարին հաճախ է խախտում այդ կանոնը՝ դատելով մոտ կանգնած աղբյուրների հաղորդագրություններից։

Բայց Մեգանը մտադիր չէ աչք փակել դրա վրա ու Հարիին խնդրել է խոստանալ, որ մինչեւ հարսանիք նա առհասարակ կհրաժարվի ծխելուց։ Ըստ մոտ կանգնած աղբյուրների՝ Հարին համաձայնել է։

«Մեգանը չի ծխում ու նրա համար տհաճ է, երբ իր կողքին ծխում են։ Նա Հարիին խնդրել է փորձել հրաժարվել ծխելուց, ու Հարին էլ խոստացել է, որ կհրաժարվի»,- ասել են Elle բրիտանական պարբերականի աղբյուրները։

 

 



© NEWS.am STYLE