Մերձմոսկվայում «Дом-2» հեռուստաշոուի նախկին մասնակցի մարմինն են գտել

22:37   13 դեկտեմբերի, 2017

Մերձմոսկվայում «Дом-2» հեռուստաշոուի նախկին մասնակից Մարիա Պոլիտովայի մարմինն են գտել, հաղորդում է «Գազետան»:

Աղջկա մարմինը հայտնաբերվել է Շչելկովսկի շրջանի Զագորյանսկի ամառանոցային գյուղի Տենիսնայա փողոցում, նրա մարմնի վրա ուժեղ ցրտահարման նախանշաններ են եղել:
Հաղորդվում է, որ Պոլիտովան հետախուզման մեջ է եղել այն բանից հետո, երբ անհյատ ուղղությամբ տանից դուրս է եկել:

«Դնին» գրում է, որ աղջկան պատահաբար են գտել: Նախնական տվյալներով՝ Մարիա Պոլիտովան մոտ 3-4 օր առաջ է մահացել եւ այս ամբողջ ընթացքում նրա մարմինը ընկած է եղել Մերձմոսկվայի քոթեջներից մեկի ցանկապատի մոտ:

«Дом-2» սկանդալային հեռուստաշոուի նախկին մասնակցի մարմինը ամբողջությման ձնով պատված է եղել, այդ պատճառով անցորդները չեն նկատել նրան:

Նրան պատահաբար են հայտնաբերել. նրա կողքով տղամարդ է անցել եւ հանկարծ նկատել, որ ձյան բարակ շերտի տակից կնոջ դեմք է երեւում:



© NEWS.am STYLE