Ջենիֆեր Լոպեսի եւ Ալեքս Ռոդրիգեսի նշանադրությունը Ամանորի նախօրեին է ծրագրված

10:04   14 դեկտեմբերի, 2017

Դե ինչ, այս զույգն էլ շուտով տոն կունենա։ Ջեյ Լոն ու Ալեքս Ռոդրիգեսը արդեն ինը ամիս հանդիպում են ու, դատելով մոտ կանգնած աղբյուրների հաղորդագրություններից, ամեն ինչ գնում է դեպի հարսանիք։

48-ամյա երգչուհին ու 42-ամյա նախկին բասկետբոլիստը մտադիր են նշանվել Ամանորի նախօրեին, հնարավոր է՝ կաթոլիկ Սուրբ Ծնունդին։

«Նրանք շուտով կամուսնանան, բայց Ջենիֆերը մի քիչ հնաոճ է, նա ուզում է, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես հարկն է։ Սկզբում նշանադրություն կլինի, նա ուզում է իր մատին մատանի տեսնել։ Իսկ որոշ ժամանակ անց՝ հարսանիք։ Նրանց երեխաներն ուզում են, որ զույգն ամուսնանա։ Ալեքսն ու Ջենիֆերը շատ են խոսում համատեղ կյանքի մասին։ Ու գալիք տարի նրանք ուզում են ամուսնանալ»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը People-ին։

Հիշեցնենք, որ Ջեյ Լոն երկու երեխա ունի նախկին ամուսնուց՝ Մարկ Էնտոնիից՝ իննամյա երկվորյակներ Էմման ու Մաքսը։

Նախկին մարզիկն էլ իր նախկին կնոջից՝ Սինտիա Քերթիսից երկու դուստր ունի՝ 13-ամյա Նատաշան ու իննամյա Էլլան։



© NEWS.am STYLE