Գոհար Ավետիսյանը սեւահեր է դարձել (ֆոտո)

10:32   14 դեկտեմբերի, 2017

Ռուսաստանում հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին դիմել է ոճային փոփոխության: Մշտապես շագանակագույն վարսերով հանդես եկող ոճաբաննն ամիսներ առաջ կտրուկ փոփոխության արեց՝ դառնալով շիկահեր: Բայց, հավանաբար, Գոհարն արագ ձանձրացավ այդ կերպարից, եւ հիմա մենք նրան կտեսնենք միանգամայն այլ վարսերի գույնով:

Instagram-ի իր էջում Գոհարը ցուցադրել է վարսերի գույնը՝ գրելով.

«Ի՞նչ կասեք իմ նոր կերպարի մասին»:

Իսկ ավելի վաղ դիմահարդարը ցուցադրել էր իր երգելու տաղանդը՝ հրապարակելով կարճ հոլովակ:



© NEWS.am STYLE