«Մի թերագնահատեք ձեզ». Անի Լուպեի նրբագեղության գաղտնիքը

14:22   14 դեկտեմբերի, 2017

Հմայքի գաղտնիքներ խորագրում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է դերասանուհի Անի Լուպեի հետ, որն այս շրջանում նկարահանվում է «Ազիզյանները» սիթքոմում: Անին մեզ հետ կիսվել է իր նրբագեղության գաղտնիքներով.

«Անկախ ամեն ինչից` սիրում եմ, երբ առավոտս խաղաղ է բացվում, իսկ խաղաղության մեջ նախընտրում եմ մեկ գավաթ սուրճ: Պաշտում եմ մայրկիս պատրաստածը, եւ ուտում եմ այն ամենը, ինչը նա պատրաստում է: Երեկոյան ժամերին նախընտրում եմ ուտել գունավոր աղցաններ: Սիրում եմ, երբ համեղը մատուցված է լինում գեղեցիկի հետ»,-ասում է դերասանուհին` հավելելով, որ առանձնապես դիետաների չի հետեւում.

«Կոնկրետ այդպիսի խնդիր չունեմ, քանի դեռ դա չի պահանջում մասնագտությունս: Գիրանալու հակում, կարծում եմ, չունեմ: Չեմ նկատել այդպիսի բան»:

Թեեւ Անին համաձայն է այն մտքին, որ առողջ քունը եւս նպաստում է կնոջ գեղեցկությանը, շուտ քնել այնքան էլ չի սիրում.

«Քնում եմ այն ժամանակ, երբ ցանկանում եմ: Այո, իհարկե, համաձայն եմ, որ քունն էլ է նպաստում գեղեցկույանը, բայց քանի որ ես ափսոսում եմ այդ ժամերը, աշխատում եմ քիչ քնել»:

Դերասանուհին գեղեցիկ կառուցվածքը պահպանում է նաեւ սպորտեվ զբաղվելով, նաեւ նշում է` սննդակարգից բացառում է այն ուտեստները, որոնք ծանր են մարսվում եւ կարող են ազդել տրամադրության վրա:

Կնոջ գրավչության գաղտնիքն ըստ Անիի երջանկության մեջ է. «Եղեք ավելի ինքնավստահ եւ մի թերագնահատեք ձեզ»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Անի Լուպեի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE