«Գահերի խաղը» սերիալի աստղը՝ սերիալի մոտիվներով ամանորյա կատակերգական տեսահոլովակում

17:53   14 դեկտեմբերի, 2017

Youtube-ի Jimmy Kimmel Live ալիքում զվարճալի տեսահոլովակ է հրապարակվել, որի գլխավոր դերը կատարել է «Գահերի խաղը» սերիալի աստղ Նիկոլայ Կոստեր-Վալդաուն։

47-ամյա դերասանը ներկայացել է սուրբծննդյան էլֆի կերպարանքով, սակայն հանրահայտ սերիալում իր մարմնավորած Ջեյմե Լանիսթերի բնավորությամբ։

Տեսահոլովակում Կոստեր Բալդաուն, որին պատկերել են հեքիաթային էլֆի չափերով ու կարմիր տաբատով և գլխարկով, սարսափեցնում է երեխաներին։ Տեսահոլովակի հեղինակները Կոստեր Վալդաուի հետ միասին հեգնանքով խաղարկում են սերիալի սյուժեի որոշ պահեր, իսկ վերջում էլ անոնսում են հումորային տեսահոլովակ՝ Դեյեներիս Թարգարիենի մասնակցությամբ։



© NEWS.am STYLE