Մելանիա Թրամփը Prada վերարկուով՝ զինվորականների ընտանիքների երեխաների հետ հանդիպմանը

15:04   14 դեկտեմբերի, 2017

Այս կինը միանշանակ ոճի կուռք է։ Նա շքեղ ճաշակ ունի, ինչն ապացուցում է ամեն անգամ՝ հանրությանը ներկայանալիս։ Խոսքն իհարկե Մելանիա Թրամփի մասին է, որն այս անգամ Prada ապրանքանիշի կանաչ վերարկուով էր մասնակցում զինվորականների ընտանիքների երեխաների հետ հանդիպմանը, որը կայացել է  Joint Base Anacostia-Bolling կայանում, Վաշինգտոնի օկրուգում։  

ԱՄՆ առաջին տիկինը գնացել էր երեխաներին Սուրբ ծննդյան կապակցությամբ շնորհավորելու։

47-ամյա Մելանիան Lego խաղալիքներ է նվիրել տղաներին ու  Hello Kitty խաղալիքներ՝ աղջիկներին։

Հետո Մելանիան երեխաներին օգնել է նկարե լ բացիկներ, գրկել նրանց ու լուսանկարվել։  

«Շնոհավոր Սուրբ ծնունդ, աղջիկներ ու տղաներ»,- ասել է Մելանիան նրանց հրաժեշտ տալիս։ 

 

Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                                          Լուսանկարները՝  Reuters, AFP, Getty


© NEWS.am STYLE