Համացանցում հայտնվել է մերկ Քիմ Քարդաշյանի լուսանկարը՝ նրա սադրիչ ֆոտոշարքի նկարահանումներից

13:17   14 դեկտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը կարողանում է այնպես անել, որ բոլոր մյուս նորությունները ետին պլան են մղվում, ու ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնանում է 37-ամյա հայուհու վրա։

Համացանցում հայտնվել են մերկ հեռուստաաստղի լուսանկարները։ Դրանք այն ֆոտոշարքից են, որտեղ Քիմը գովազդում է իր KKW beauty կոսմետիկ ապրանքանիշը։

Ավելի վաղ Քիմն արդեն բորբոքել էր մեր հետաքրքրությունը ֆոտոշարքի երկու լուսանկարներով, որտեղ իր գլիտերներն է գովազդում։

Իսկ հիմա Daily Mail-ի տրամադրության տակ են հայտնվել հայուհու ֆոտոշարքի նոր լուսանկարները։ 

Քարդաշյան-Ջեներ գերդաստանը, ինչպես գիտեք, շուտով համալրվելու է նոր անդամներով։ Քայլի Ջեները երեխա է սպասում իր բոյֆրենդից՝ ռեփեր Թրեւիս Սքոթից, ու պետք է ծննդաբերի հունվարին, այդ ժամանակ է ծնվելու նաեւ Քլոե Քարդաշյանի երեխան, եւ, իհարկե, Քիմն ու Քանյե Ուեսթն էլ իրենց երրորդ երեխային են սպասում, որին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը՝ դարձյալ 2018-ի հունվարին։


© NEWS.am STYLE