Քայլի Ջեների ապրանքանիշին դատի են տվել իր կայքում կույրերի համար հատուկ ստանդարտները չպահպանելու համար

14:06   14 դեկտեմբերի, 2017

 Քայլի Ջեներն անախորժ պատմության մեջ է հայտնվել։ Ինչպես հայտնի է՝ Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը իր սեփական կոսմետիկ հավաքածուն է թողարկում՝ Kylie Cosmetics։ Ի դեպ, Քայլիի արտադրանքը չի հասցնում հասնել նրա բուտիկի վաճառասեղան, քանի որ այն հաշվված րոպեներում գնում են առցանց։

Սակայն Քայլիին դատի է տվել Անտուանետա Սաչենկոն, նրան մեղադրելով այն բանի համար, որ նրա կայքում պահպանված չեն կույրերի համար նախատեսված պարտադիր ստանդարտները, գրում է TMZ-ը։

Աղջիկը, որը 20 տարի առաջ է կորցրել տեսողությունը, հայտնել է, որ ինքը չի կարողանում այդ կայքի միջոցով գնումներ կատարել։ Աղջիկը նաեւ նշում է, որ ֆինանսական փոխհատուցման կարիք չունի, ուզում է միայն, որ Քայլին փոխի իր կայքի պարամետրերը, տեսողությունից զուրկ մարդկանց էլ հնարավորություն տալով օգտվել դրանից՝ այն չափանիշների համապատասխան , որոնք նախատեսված են ԱՄՆ օրենսդրությամբ։



© NEWS.am STYLE