17:04 14 դեկտեմբերի, 2017Քարդաշյան-Ջեներ գերդաստանը, ինչպես գիտեք, շուտով համալրվելու է նոր անդամներով։ Քայլի Ջեները երեխա է սպասում իր բոյֆրենդից՝ ռեփեր Թրեւիս Սքոթից, ու պետք է ծննդաբերի հունվարին, այդ ժամանակ է ծնվելու նաեւ Քլոե Քարդաշյանի երեխան, եւ, իհարկե, Քիմն ու Քանյե Ուեսթն էլ իրենց երրորդ երեխային են սպասում, որին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը՝ դարձյալ 2018-ի հունվարին։


Պապարացիները կարողացել են «բռնացնել» այն կնոջը, որն իր սրտի տակ կրում է Քիմի ու Քանյեի երեխային։ Ի դեպ, աստղերը նրան դրա համար 45 000 դոլար են վճարել։

Կինը, որը մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով 25 տարեկան է, աղբն էր թափում։


US Weekly-ի աղբյուրների տեղեկություններով՝ Քիմի երրորդ երեխան, որը աղջիկ է լինելու, ծնվելու է մինչև կաթոլիկ Սուրբ ծնունդ։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ RF, Coleman-Rayner