Քենդալ Ջեները 1․4 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում իր շքեղ առանձնատունը

11:02   15 դեկտեմբերի, 2017

Քենդալ Ջեները 1․4 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում իր շքեղ առանձնատունը, գրում է Daily Mail-ը։ Սկզբում Քիմ Քարդաշյանի քույրը բնակարանը վաճառքի էր դրել 1․6 մլն դոլարով, բայց չգտնելով գնորդ, իջեցրել է գինն ու 1․4 մլն-ով վաճառել այն տունը, որի համար երեք տարի առաջ 1․3 մլն դոլար էր վճարել։ Կոպիտ ասած՝ Քենդալը հարստացել է 100 հազար դոլարով։

22-ամյա Քենդալը բնակարան է ձեռք բերել Լոս Անջելեսի այս երկնաքերում։

Բնակարանում կա երկու ննջարան ու երեք լոգարան։

Հիշեցնենք, որ Քենդալը մասնակցել է Love Advent ամենամյա օրացույցի նկարահանումներին։

«Երբ քեզ հրավիրում են այդ օրացույցի նկարահանումներին՝ դա շոյում է քո ինքնասիրությունը, քանի որ դա իրականում հնարավորություն է բավականություն ստանալ աշխատանքից ու միաժամանակ ցույց տալ քո ուժեղ «ես»-ը, նաեւ հաճելի ու օգտակար ժամանակ անցկացնել»,-  մեկնաբանել է իր մասնակցությամբ տեսահոլովակը նա։



© NEWS.am STYLE