Գլխիվայր շրջված տոնածառ. կրեատիվ լուծում՝ Ամանորի համար

15:06   15 դեկտեմբերի, 2017

Ինչպե՞ս է հնարավոր սուրբծննդյան տոներն առանձնահատուկ դարձնել, այնպես, որ դրանք նման չլինեն նախորդ տարիների տոնական օրերին: Աշխարհում նոր միտում է զգացվում՝ խորհրդանշական տոնածառերն առանձնահատուկ ձեւով զարդարելու: Շքեղ ու թանկարժեք տոնածառերով  այլեւսոչ ոքի չես զարմացնի: Այս տարի ամբողջ աշխարհը տարվել է ավանդույթները խախտելու եւ տոնը «ոտքից գլուխ շուռ տալու» մոլուցքով:

Ինչպես գրում են արեւմտյան ԶԼՄ-ները, եվրոպական որոշ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում այս տարի տոնածառերը կդրվեն գլխիվայր, ինչը 2018թ Ամանորի նորաձեւության թելադրանքն է, եւ կամրացվեն առաստաղներից: Արդեն իսկ որոշ երկրների մայրաքաղաքների առեւտրային կենտրոններում, հյուրանոցներում, օդանավակայաններում կամ պարզապես փողոցներում կարելի է գլխիվայր շուռ տված տոնածառեր տեսնել: 

Ի դեպ, գաղափարի հեղինակը Chanel նորաձեւության տան տնօրեն, գերմանացի ոճաբան Կառլ Լագերֆելդն է: Հենց նրա նախաձեռնությամբ էլ Լոնդոնի Claridge՚ s հյուրանոցի՝ իր իսկ ձեռքով զարդարված հինգմետրանոց տոնածառը կախեցին առաստաղից՝ գլխիվայր: Գաղափարը շատ արագ տարածվեց աշխարհով մեկ:

Լրատվամիջոների տեղեկացմամբ, սակայն, տոնածառերը գլխիվայր շուռ տալու սովորությունն ամենեւին նոր չէ: Գոյություն ունեցող լեգենդի համաձայն՝ դեռ միջնադարում Սուրբ Բոնիֆացիոսը Գերմանիայում հեթանոսներին քրիստոնեություն քարոզելիս խիստ զայրանում է՝ տեսնելով, թե ինչպես են գեմանացիները երկրպագում կաղնուն: Այդ ժամանակ նա կտրում է ծառի սաղարթը, այն շուռ տալիս հակառակ ուղղությամբ եւ եռանկյունու ձեւ ունեցող ճյուղի վրա բացատրում սուրբ երրոդության գաղափարը: Բայց դա ընդամենը լեգենդ է, որի իսկութունը հնարավոր չէ ապացուցել:

Աղբյուր՝ urbo.com


 

 

 



© NEWS.am STYLE