Մեգան Մարքլ VS Քեյթ Միդլթոն․ ո՞վ է ավելի ոճային՝ ըստ NEWS.am STYLE-ի ընթերցողների  

13:25   15 դեկտեմբերի, 2017

Այսօր մենք հրապարակեցինք ամենաոճային աստղերի վարկանիշը, որը Lyst-ի վերլուծաբաններն են կազմել։ Վարկանիշի առաջատարն է Ռիհանան, իսկ, ահա, արքայազն Հարիի հարսնացուն՝ 36-ամյա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, չորրորդ տեղում է, Քեյթ Միդլթոնն էլ եզրափակում է հնգյակը։

NEWS.am STYLE-ը նույնպես որոշել է ամփոփել տարվա արդյունքները: Կայքի՝ «Զգեստների մենամարտ» բաժնում ներկայացրել էինք Քեյթի ու Մեգանի լուսանկարները՝ մեր ընթերցողներին առաջարկելով ընտրել լավագույնին։ Քվեարկության արդյունքներով՝ ձայների 71 տոկոսը (369 ձայն) Քեյթ Միդլթոնն է ստացել, իսկ 29 տոկոսը (153 ձայն)՝ Մեգան Մարքլը։

Սակայն, հնարավոր է, որ ընթերցողները, ուսումնասիրելով լուսանկարները, գնահատել են ոչ միայն ընդհանուր ոճը, այլեւ կերպարները։ Ամեն դեպքում, մեր կայքի քվեարկության արդյունքներով հաղթել է Քեյթը։



© NEWS.am STYLE