Հայկական «Եվա» ֆիլմը դուրս է մնացել «Օսկարի» շորթ լիսթից

11:54   15 դեկտեմբերի, 2017

Հայ-իրանական համատեղ արտադրության՝ «Եվա» ֆիլմը դուրս է մնացել 90-րդ «Օսկարի» շորթ լիսթից: Հայկական ազգային կինոակադեմիան ժապավենը ներկայացրել էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար:

Անահիտ Աբադի «Եվա» դրաման՝ Նարինե Գրիգորյանի գլխավոր դերակատարմամբ, պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալն ամենուր հետապնդում է նրան․․․

90-րդ «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի շորթ լիսթում ընդգրկվել են`

«Ֆանտաստիկ կինը» (Չիլի)

«Եզրագծին» (Գերմանիա, ռեժ՝ Ֆաթիհ Աքին)

«Մարմնում եւ հոգում» (Հունգարիա)

Foxtror (Իսրայել)

«Վիրավորանք» (Լիբանան)

«Առանց սիրո» (Ռուսաստան, ռեժ՝ Անդրեյ Զվյագինցեւ)

Félicité (Սենեգալ)

«Վերքը» (Հարավային Աֆրիկա)

«Հրապարակ» (Շվեդիա)

 



© NEWS.am STYLE