Բելլա Հադիդն ու Թեյլոր Հիլն ամբողջությամբ մերկացել են՝ իտալական Vogue-ի համար

14:07   15 դեկտեմբերի, 2017

Այս լուսանկարը դեռ երկար է շրջելու համացանցում, հիշե՛ք դա։ Հայտնի լուսանկարիչներ Մերթ Ատլասն ու Մարկուս Պիգոտը լուսանկարել են Բելլա Հադիդին ու Թեյլոր Հիլին՝ իտալական Vogue պարբերականի համար, իսկ Բելլան իր Instagram-ում հրապարակել է ֆոտոսեսիայից մի կադր։

Լուսանկարում ամբողջությամբ մերկ մոդելները պառկած են ուտելիքով լի սեղանի վրա:

«Ընթրիք»,- մակագրել է լուսանկարը Բելլան՝ միաժամանակ հավելելով, որ պարբերականի համար արված նկարահանումների ժամանակ գործածվել են ոչ թե իսկական, այլ արհեստական մթերքներ։

«Շնորհակալություն, ձեր արտիստիկ մտածելակերպի շնորհիվ Դուք մեզ ազատ լինելու հնարավորություն տվեցիք»,- հավելել է մակագրության մեջ Բելլան։



© NEWS.am STYLE