Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել ռեժիսոր Մայքլ Մուրի հայտարարությանը՝ ընդդեմ ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքի

14:34   15 դեկտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը սոցցանցերում իր հսկայական ազդեցությունը միշտ օգտագործել է ոչ միայն իր առեւտրային նպատակներն առաջ մղելու համար, այլեւ սոցիալական կարեւորության խնդրիների նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու համար։

Եվ այսպես, իր Twitter -ում դերասանուհին վերահրապարակել է հայտնի ռեժիսոր Մայքլ Մուրի գրառումը, որը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքին։

««Սենդի Հուք» դպրոցում տեղի ունեցած ողբերգության օրվանից (այդ ժամանակ 20-ամյա երիտասարդը սպանել էր իր մորը, այնուհետեւ դպրոցում եւս 28 մարդու կյանքից զրկել) հինգ տարի է անցել։ Այս ժամանակվանից մինչեւ այսօր ԱՄՆ-ում 150 000 ամերիկացի է սպանվել զենքով։ Մենք թույլ ենք տալիս, որ այդ ամենը շարունակվի։ Մենք հրաժարվում ենք հետ կանչել զենքի ազատ վաճառքի մասին օրենքը ու փակել զենք արտադրող գործարանները։ Մենք հրաժարվում ենք ուսումնասիրել այն խնդիրը, թե ինչով է պայմանավորված բռնության հանդեպ ամերիկացիների այս հակումը, որն օրեցօր աճում է»,- գրել է ռեժիսորը։



© NEWS.am STYLE