Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Քրիս Ջեների տան սուրբծննդյան զարդարանքը

15:26   15 դեկտեմբերի, 2017

Ամեն տարի Քարդաշյան-Ջեներ գերդաստանը սուրբծննդյան հավաքույթ է կազմակերպում, որը միշտ անցնում է Քրիս Ջեների տանը։ Ընտանիքի մայրն արդեն զարդարել է իր առանձնատունն ու պատրաստվում է հյուրեր դիմավորելուն, իսկ Քիմ Քարդաշյանն իր երեխաների համար փոքր էքսկուրսիա է կազմակերպել զարդարված տանը։

«Սուրբ Ծնունդին ես սիրում եմ շրջել քաղաքով մեկ ու իմ երեխաների հետ միասին հիանալ ամանորյա զարդարանքով։ Մեզ դուր է գալիս քաղաքի ամանորյա լուսավորությունը։ Իմ երեխաները դեռ չեն տեսել, թե ինչ գեղեցիկ է իր տունը զարդարել իմ մայրիկը։ Տունը զարդարված է ծիածանի թեմայով»,- լսվում է Քիմի ձայնը կադրի հետուում։ Տեսանյութն ու լուսանկարները հայտնվել են հայուհու Snapchat-ում։



© NEWS.am STYLE