Մոդել Վինի Հարլոուն՝ Love Magazine-ի էրոտիկ օրացույցում

16:05   15 դեկտեմբերի, 2017

Love Magazine-ը  շարունակում է հրապարակել  իր սուրբծննդյան տեսահոլովակները։ Երեկ պարբերականը ներկայացրել է, թերեւս, ամենակրքոտ տեսահոլովակը՝ ժասմին Սանդերսի մասնակցությամբ, որը տնքոցների ներքո ցուցադրում է իր իդեալական պրեսը:

Ըստ տեսագրության տակ օգտատերերի հրապարակած մեկնաբանությունների՝  այս տեսահոլովակը լավագույններից մեկն է ճանաչվել, դե իսկ այսօր պարբերականը ներկայացրել է Վինի Հարլոուի մասնակցությամբ հոլովակ։

Այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ դրա ամբողջ բազմազանությամբ, իսկ կարգախոսն է Stay Strong («Մնա ուժեղ»)։

Վինի Հարլոուն կանադացի ֆոտոմոդել է ու ակտիվիստ։ Նա հայտնի է դարձել՝ մասնակցելով «Թոփ մոդել ամերիկյան ձեւով» հեռուստանախագծին, նաեւ հայտնի է նրանով, որ մոդելի հաջող կարիերա է արել՝ ունենալով մաշկի պիգմենտացիայի խանգարում։



© NEWS.am STYLE